Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 3-ի երեկոյան հակառակորդի գնդակոծությունից վիրավորված քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը:
«Երրորդի մարմնից հերթական բեկորն ենք գտել, հանել: Հուսանք՝ մի քանի օր էլ կպառկի, էլ բեկոր չենք գտնի ու դուրս կգրենք»,- ասաց տնօրենը:
Վիրավորված երիտասարդները Պառավաքար համայնքից են: Նրանցից բացի՝ գնդակոծության հետեւանքով վիրավորվել էր նաեւ մեկ պայմանագրային զինծառայող: Նա այժմ գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիճակը կայուն ծանր է: