News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ճգնաժամի հաղթահարումը Գերմանիայի ազգային խնդիրն է: Այս մասին այսօր հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ քաղաքացիներին ուղղված ավանդական տեսաուղերձում:

«Դաշնային հողերը, համայնքները, պետությունը ՝ յուրաքանչյուրը պետք է իր ավանդն ունենա այստեղ (խնդրի լուծման գործում) »,- ասել է նա: Մերկելը հայտնել է, որ խնդրի լուծման նպատակով երկրի իշխանությունները սերտ կապ են պահպանում ռեգիոնների հետ:

Չնայած փախստականների ներհոսքով պայմանավորված ծախսերի ավելացմանը՝ ԳԴՀ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել հավասարակշռված բյուջե կազմելու ծրագրերից, նշել է կանցլերը: «Մենք չենք կարող պարզապես վերցնել ու ասել ՝ քանի որ մեր առջեւ բարդ խնդիրներ են, հավասարակշռված բյուջեն կամ էլ պետական պարտքի հարցը այլեւս ոչ մի դեր չեն կատարում »,- շեշտել է Մերկելը: «Մենք պետք է նորովի բաշխենք մեր գերակայությունները »,- հավելել է նա:

ԳԴՀ կառավարությունը ակնկալում է, որ մինչեւ տարեվերջ փախստականի կարգավիճակի տրամադրման մինչեւ 800 հազար հայց կստանա: Ընդհանուր առմամբ՝ ԳԴՀ ՆԳՆ տվյալներով, տարեսզկբից Գերմանիա է ժամանել ՝ այդ կարգավիճակին ձգտող մոտավորապես 413 հազար մարդ: Մոտավորապես մեկ քառորդը ՝ 112 հազար միգրանտներ, երկրի տարածք են ժամանել Սիրիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ