News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Google-ը շուտով կարող է Չինաստանում կիրարկել Google Play ինտերնետային խանութի անալոգը, որը մշակվել է հատուկ այս երկրի համար:

Այս մասին տեղեկությունները տարածել են արտասահմանյան լրատվամիջոցները: ՉԺՀ –ում այս սերվիսի կիրարկման մասին արդեն բանակցություններ են տարվում Չինաստանի կառավարության հետ: Միայն իշխանություններից թույլատվություն ստանալուց հետո Google-ը կկարողանա անցնել իր մտադրությունների իրականացմանը: Ընկերության ծրագրերից է նաեւ ընդլայնել Android Wear պլատֆորման, հայտնում է  Informing- ը:

Google -ում հույս ունեն վերադառնալ ինտերնետային ծառայությունների չինական շուկա, չնայած այն շատ խիստ գրաքննության է ենթարկվում երկրի ղեկավարության կողմից: Միեւնույն ժամանակ, եթե Google -ին հաջողվի իր ապրանքը առաջ տանել չինական շուկա, նույնիսկ հաշվի առնելով բոլոր սահմանափակող պահանջները, դրանից կշահեն բոլոր կողմերը: Ընկերությունը նոր օգտատերեր ձեռք կբերի, իսկ իշխանություններն էլ ցույց կտան, որ մեղմացնում են կոշտ վերահսկողությունը:

Նշենք, որ Gmail սերվիսները չեն աշխատում Չինաստանում 2014 թ. սկսած, բայց Google- ի տեղական երկրպագուները բոլոր հնարավոր ձեւերով, այնուամենայնիվ, ձգտում են օգտվել այս ընկերության ծառայություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ