Իրանցի պատգամավորները միջնորդ վեցնյակի հետ կնքած միջուկային համաձայնությանը գնահատական կտան սեպտեմբերի վերջին։ Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
Սակայն նա չի նշել, թե խորհրդարանը կքվեարկի՞ համաձայնության հարցով, թե՞ ոչ։
Անցյալ ամիս Իրանի խորհրդարանը հայտարարել էր 15 պահպանողական պատգամավորների հանձնաժողովի նիստ հրավիրելու մասին, որոնք պետք է գնահատական տան գործարքին։ Սեպտեմբերի սկզբին պատգամավորները կամփոփեն գործարքը եւ իրենց կարծիքը կհայտնեն այդ կապակցությամբ, գրում է France Presse-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությանը։