News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ոստիկանությունը բացեց Երեւանի Բաղրամյան պողոտան, որը նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները՝ այնտեղ նստացույց սկսելով: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկանությունն առավոտյան 5-ից պարբերաբար ակցիայի մասնակիցներին հորդորում էր բացել Բաղրամյան պողոտան, սակայն ակտիվիստները շղթա կազմած կանգնել էին պողոտայում: Առավոտյան ժամը 5:30-ին իրավապահները շղթա կազմեցին եւ ակտիվիստներին դուրս բերեցին պողոտայի երթեւեկելի հատվածից՝ նրանց մղելով մայթեզրի երկու կողմեր:

Ցույցը ցրելու ժամանակ հավաքի մասնակիցների շրջանում կան բերման ենթարկվածներ: Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը, սակայն, դժվարացավ բերման ենթարկվածների հստակ թիվ նշել:

Այս պահին ակցիայի մասնակիցները երկու կողմից կանգնած են Բաղրամյան պողոտայի մայթին, ոստիկանների կազմած պատից այն կողմ: Նշենք, որ պողոտայով երթեւեկությունը դեռեւս չի վերականգնվել: Ակցիան ցրելուց հետո ջրցան մեքենայով մաքրեցին Բաղրամյան պողոտան:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից: Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ սուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։ Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։

Լուսանկարներն` Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ