News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արթուր Մեսչյանի եւ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ Ձախ Հարութը կատարել է Մեսչյանի «Ո՞ւր էիր, Աստված» երգը եւ ռեքվիեմի շարքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Հարութ Փամբուկչյանը՝ ավելացնելով, որ այդ տարիներին վատ նամակագրական կապի պատճառով հնարավորություն չի ունեցել Լոս Անջելեսից իր մտադրության մասին տեղեկացնել Արթուր Մեսչյանին:

Հարութ Փամբուկչյանի խոսքով՝ ռեքվիեմը առաջին երեք տարիներին հաջողություն չունեցավ, որովհետեւ սիմֆոնիկ նվագախմբի օգնությամբ էր ձայնագրել երգերը, սակայն քիչ-քիչ  իր ձայնագրությունների միջից դարձավ ամենաընդունվածը:

«Լոս Անջելեսի սիմֆոնիկ երգիչներ են բերել եւ բարձր մակարդակով արել, շահեկան լսվող գործ է, բայց ինքը մինչեւ հիմա չի կարողանում համակերպվել: Ամեն դեպքում իմ հարգանքն իր հանդեպ, իր տարիների արված գործի հանդեպ մնում է բարձր: Ինչ ուզում է թող ասի, ես իր երգերի, իր արվեստի  ամենամեծ պրոպագանդողն եմ: Ոչ մեկ չի ասում՝ Հարութ քո ռեքվիեմը ինչ լավն է, ասում են՝ Մեսչյանի ռեքվիեմն ինչ լավ է ստացվել: Ով ինչ ուզում է ասի, ինքը մնում է ինձ համար նույն Արթուրը՝ իր տաղանդով, իր շնորհքով»,-նշեց երգիչը:

Չնայած այն հանգամանքին, որ Արթուր Մեսչյանը, ըստ Ձախ Հարութի, միշտ վարկաբեկել է իրեն, ինքը Մեսչյանի մեծ երկրպագուն է, եւ պատրաստ է հաշտվել նրա հետ, որ եթե առիթ լինի:

«Բայց ես իր հանդեպ ոչ մի մաղձ չունեմ, եթե ինքը այդ մեծահոգությունն ընդունեց՝ ես վազելով կգնամ, կսեղմեմ իր ձեռքը եւ վստահ եմ, որ այդ

մերձեցումը իր արգասիքը կտա»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ