News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Գրիգոր Անտոնյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ զինակոչիկ Ստյոպա Սարգսյանին ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատ ներկայանալուն պարտավորեցնելու վերաբերյալ գրության կատարումը հանձնարարվել է ոստիկանության աշխատակից Գրիգոր Անտոնյանին: Վերջինս հայտնաբերման նպատակով Ստյոպա Սարգսյանի հաշվառման հասցե չի այցելել, նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել:

Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները չկատարելու փաստը թաքցնելու եւ վերադասների կողմից դիտողության չարժանանալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, միասնական դիտավորությամբ ուղղորդված Ս. Սարգսյանի անունից կազմել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ պարտավորագիր այն մասին, թե, իբր, նա պարտավորվել է ներկայանալ զինվորական կոմիսարիատ:

Այնուհետեւ Գրիգոր Անտոնյանը, շարունակելով իրականացնել իր միասնական դիտավորությունը, թաքցնելով պարտավորագրի կեղծ լինելու հանգամանքը, միջնորդավորված կարգով, օգտագործելով հանցանքին անզգուշաբար մասնակցող անձանց, պարտավորագիրը կեղծ գրությամբ հանձնել է զինվորական կոմիսարիատ:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Գրիգոր Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ