ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 26-27-ը Թբիլիսիում մասնակցել է Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 34-րդ նիստին:
ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կառավարիչների ակումբի նիստին քննարկվել են զարգացող տնտեսությունների վրա դոլարայնացման ազդեցության եւ դրամավարկային ու արժութային քաղաքականություններին վերաբերող հարցեր: