News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մահացել է Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին, հաղորդում է Kyodo-ն՝ վկայակոչելով առողջապահության, աշխատանքի եւ երկրի բարօրության նախարարությունը: Կնոջ անունը չի նշվում՝ նրա ընտանիքի  խնդրանքով: Հայտնի է միայն, որ 1900 թվականի մարտի 15-ին ծնված Տոկիոյի բնակչուհին մահացել է սեպտեմբերի 27-ին: Նա 115 տարեկան էր:

Ճապոնուհին համարվում էր երկրի ամենատարեց բնակիչը: Այժմ այդ կոչումն անցել է 115-ամյա Նաբի Տաձիմային, ով ծնվել է 1900 թվականի օգոստոսի 4-ին: Ներկայումս կինն ապրում է Կագոսիմա պրեֆեկտուրայում:

Ճապոնիայի ամենատարեց տղամարդը 112-ամյա Յասուտարոն Կոիդեն է:, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ