News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բարսելոնա եկողը պետք է «մահանա» կամ սպանել մրցակցին. սա է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուների պահանջն իրենց սիրելի թիմից:

«Բարսելոնա»  ֆուտբոլային ակումբի վերջին տարիների հաջողությունները նպաստում են Բարսելոնա քաղաքում տուրիզմի զարգացմանը: Այցելող զբոսաշրջիկների մեծ մասը, Գաուդիի ստեղծած  հրաշքներից բացի, ցանկանում է այցելել նաեւ հանրահայտ «Կամպ Նոու»`  Նոր Երկիր մարզադաշտը: Եվրոպայի ամենամեծ մարզադաշտի պատմությունն  ուշագրավ է՝ կառուցել են դժվարությամբ, տարիների ընթացքում բարելավել այն: Մարզադաշտի մեծացման արդյունքում խոտածածկը ստիպված են եղել իջեցնել հողի մակերեւույթից ցածր, քանի որ այլընտրանք չկար: Այս ամենն, իհարկե, կարելի է կարդալ նաեւ ինտերնետում, բայց զգալ հնարավոր չէ: Այդ պատճառով բոլոր նրանք ովքեր սիրում են «Բարսելոնա» ակումբը, կամ նրանց հետաքրքիր է այս թիմի փիլիսոփայությունը, պարտադիր  կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելեն «Կամպ Նոու»: 

Հասկանալու համար, թե ինչու է թիմի երկրպագուների կարգախոսը «Mes que un club» (Ավելի քան ակումբ), պետք է ուսումնասիրել Կատալոնիայի պատմությունը, հասկանալ, որ  այստեղ մարդիկ իրենց չեն համարում Իսպանիայի մասնիկ, նրանք առաձին են՝ ունեն հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ եւ այժմ նաեւ ֆուտբոլ, որը միավորում է բոլոր բարսելոնացիներին: 

Բարսելոնայի համար ծանր՝ գեներալ Ֆրանկոյի ղեկավարման տարիներին ֆուտբոլային թիմը դարձավ կատալանացի ժողովրդի ուրախության հիմնական աղբյուրը: Իրենց բոլոր դժգոհություները, ապստամբության ցանկությունն իրենք արտահայտում էին ֆուտբոլում: Այսօր Ֆրանկոն չկա, Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ տարածաշրջանն է, բայց միեւնույն է, երկրպագուները գնում են «Կամպ Նոու» ասես պատերազմի: Ես «Կամպ Նոու»-ն ներսից ինչ-որ կերպ նմանեցրի Հռոմի Կոլիզեումին, թե տրիբունաների մեծության ու ձեւի, թե հանդիսատեսի պահանջի առումով: Իսկ պահանջը ինչպես գիտեք միշտ եղել է նույնը՝ սպանել մրցակցին: 

Կարեւոր չէ՝ մրցակիցը ոխերիմ թշնամի «Ռեալն» է, թե Պրիմերայի նորեկ՝ «Լաս Պալմասը»: Ֆուտբոլասերը ամբողջ խաղի ընթացքում «բութ մատը ներքեւ է պահում», սպասում մրցակցի դաժան «մահվան»: Ֆուտբոլիստներն էլ գիտեն, թե ինչ են իրենցից սպասում, հասկանում են, որ դարեր անց մարդկությունը չի փոխվել. եթե 20 դար առաջ մարդիկ գնում էին դիտելու գլադիատորների մահը, ապա այսօր պահանջում են մրցակցի «մահը»: 

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու հենց ֆուտբոլը բոլոր մարզաձեւերի մեջ դարձավ ամենազանգվածայինը, ինչու են ֆուտբոլիստներն ստանում աստղաբաշխական գումարներ: Անկեղծ ասած, Հայաստանում այդ հարցի պատասխանը ես չգտա, իսկ «Կամպ Նոու»-ում հասկացա, որ մարդկանց, ինչպես եւ առաջ, պետք երկու բան՝ սնունդ եւ տեսարաններ: «Բարսելոնան» դա ապահովում է իր երկրպագուների համար: Իսկ քանի, որ այս ակումբը մի ժողովրդի հպարտանալու, տարբերվելու, ընդվզումն արտահայտելու լավագույն վայրն է, «Բարսելան» հավերժ կմնա ավելի քան ակումբ: 

Այդ ամենը զգալու համար պետք է ուղիղ 30 վայրկյան անցկացնել «Կամպ Նոու»-ում: Դրանից հետո դուք «Բարսելոնային» այլ աչքերով կնայեք:
 Մյուս անգամ ես կհամեմատեմ «Բարսելոնայի» եւ «Ռեալի» մարզադաշտերը:

Վերա Մարտիրոսյան/Vera&Football

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ