News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտության գնահատականներով՝ 2065թ. ԱՄՆ-ում ներգաղթի մոդելը զգալի փոփոխությունների կենթարկվի, եւ ասիական ծագումով մարդկանց թիվը կգերազանցի լատինամերիկացիների քանակը։

Ասիացիների եւ լատինամերիկացիների թվի աճը կխթանի ԱՄՆ բնակչության աճը, եւ օտարերկրացիներից ծնված երեխաների թիվը, ինչպես սպասվում է, 50 տարում կկազմի կանխատեսած 440 մլն-ի 18 տոկոսը, հայտնում է Pew գիտահետազոտական կենտրոնը։ Այսօր ներգաղթյալները կազմում են երկրի բնակչության 14 տոկոսը,  ինչը 5 տոկոսով ավելի շատ է 1965թ. ցուցանիշից, գրում է Amerikaru-ն։

Բեկումնային պահը, ինչպես սպասվում է, վրա կհասնի 2055թ., երբ ասիացիները կդառնան ներգաղթյալների ամենախոշոր խումբը՝ առաջ անցնելով լատինամերիկացիներից։ Սպիտակամորթ ներգաղթյալների թիվը, որը 1965թ. կազմում էր 80 տոկոս, կտատանվի 18-20 տոկոսի միջեւ, իսկ սեւամորթների թիվը կկազմի 8-9տոկոս, ասված է հետազոտության մեջ։

Ներկայումս ԱՄՆ-ում ապրող միգրանտների 47 տոկոսը լատինամերիկացիներ են, սակայն 2065թ. այդ թիվը կկրճատվի մինչեւ 31 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ