Թայվանում մոլեգնած թայֆունը մոտ 2 մլն տուն է հոսանքազրկել։
Վատ եղանակային պայմանների պատճառով խախտվել է երկաթուղային հաղորդակցությունն, ու դադարեցվել են թռիչքները, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ Այս պահի դրությամբ հաստատվել է 2 մարդու մահվան փաստ։ Շատ դպրոցներ եւ գրասենյակային շենքեր փակվել են։
Ներկայումս թայֆունը շարժվում է Չինաստանի ուղղությամբ։ Քամու արագությունը կազմում է վայրկյանում 63 մետր։