News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհի՝ շնաձկերի հարցերով փորձագետները երեքշաբթի հանդիպում են Սիդնեյում՝ քննարկելու, թե ինչպես կարելի է պայքարել վերջին ամիսներին շնաձկերի հարձակումների աճի դեմ:

Այս տարի Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում արձանագրվել է շնաձկերի հարձակումների 13 դեպք, մինչդեռ անցած տարի ընդամենը երեք դեպք է եղել:

Փորձագետները զանազան ենթարդություններ են անում շնաձկերի հարձակումների աճի պատճառների մասին, դրանից են օվկիանոսում ջերմաստիճանի բարձրացումը ու ծովում լողող մարդկանց քանակի ավելացումը: Օրինակ նոր հիդրոհամազգեստների շնորհիվ սերֆերները հիմա կարողանում են ավելի երկար գտնվել ծովում, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Պայքարի առաջարկվող մեթոդներից է այն համակարգը, որը մագնիսական դաշտ է առաջացնում, որն ազդում է շնաձկերի էլեկտրոռեցեպտորների վրա, չանդրադառնալով ծովի մյուս բնակիչների վրա, նաեւ՝ լողափերի մոտ պլաստիկից սարքված ճկուն արգելապատնեշների տեղադրումը:

Սակայն, թղթակիցների տվյալներով,ամենայն հավանականությամբ առավել մեծ հաջողություն կունենա շնաձկերին հետեւելու ծրագիրը, որը պետք է փրկարարներին տեղեկացնի այն մասին, որ գիշատիչները մոտենում են ափին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ