News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պակիստանի իշխանությունները իրականացրել են Անսար Իքբալի մահապատիժը, որին մեղադրում էին սպանության մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Իքբալը սպանությունը կատարել է նախքան չափահաս դառնալը, հայտնում է Yahoo! News-ը՝ վկայակոչելով AP-ը։

Փենջաբի նահանգի Սագոդհա քաղաքի բանտի պաշտոնական ներկայացուցիչ Օմար Քարուքը հայտնել է, որ մահապատիժն իրականացվել է երեքշաբթի։

Մահապատիժն առաջ է բերել միջազգային հանրության վրդովմունքը։ Իրավապաշտպանները պնդում են, որ տղամարդուն մահապատժի են ենթարկել հանցագործության համար, որը նա կատարել է անչափահաս ժամանակ։

Reprieve-ի տեղեկություններով՝ Անսար Իքբալը կալանավորվել եւ սպանության մեջ է մեղադրվել 1994թ., երբ դեռ անչափահաս է եղել։ Իսկ մահապատժի է դատապարտվել 1996թ., գրում է The Khaleej Times-ը։

Դատարանը հավատացել է ոստիկանության ներկայացրած տեղեկություններին, որոնց համաձայն՝ մեղադրյալը ավելի քան 20 տարեկան է եղել։

Ինչպես գրում է The Independent-ը, Իքբալի ծննդյան փաստը ժամանակին չի արձանագրվել, ինչն ընդունված պրակտիկա է Պակիստանում։ Ծննդյան վկայականը տրվել է միայն այս տարի, սակայն Գերագույն դատարանը, որը հաստատել էր մահապատիժը, հայտարարել է, որ փաստաթուղթը շատ ուշ է ստացել, գրում է Newsru.com-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ