News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չեք անցկացնի» նախաձեռնության 4 անդամներ երեկ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Արթուր Միասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը եւ Հայկ Ավետիքյանը փորձել են քաղաքացիներին իրազեկել Ազատության հրապարակում  հոկտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ հանրային նշանակության շենքերի պատերին՝ «Ոչ» գրությունը թողնելու միջոցով:

Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ ոստիկանները խոչընդոտել են իրենց իրազեկման ակցիան, հետապնդել են երիտասարդներին եւ մի խմբին Մաշտոցի պողոտայից, մյուսին՝ Տիգրան-Մեծ-Խանջյան խաչմերուկից բերման են ենթարկել, մոտ երկու ժամ պահել են բաժնում,վարչական վարույթ հարուցել, ապա բաց թողել:

Երիտասարդների նկատմամբ, ըստ Հովհաննիսյանի, բռնություն չի կիրառվել:

«Միայն հեռախոսներն են խլել, չեն թողել զանգել որեւէ մեկին, չեն թողել փաստաբանների հետ կապ հաստատել»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ իրազեկման ակցիան օրենքի սահմաններում է եղել, քանի որ երիտասարդները «Ոչ» գրություններ արել են ոչ թե պատմամշակութային, այլ հանրային նշանակություն ունեցող շինությունների վրա:

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը կշարունակի իրազեկման ակցիաները: Վաղը նախատեսվում է իրազեկման երթ, որի ժամանակ թռուցիկներ կբաժանեն քաղաքացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ