News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գագիկ Ծառուկյանի հսկայական ներդրում է կատարել Հայաստանում սպորտի զարգացման գործում, ում գլխավորությամբ ՀԱՕԿ-ը լուրջ ձեռքբերումներ է ապահովել սպորտի բնագավառում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկիր ժամանելու եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հետ ՀԱՕԿ համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ այն այսուհետ եւս կշարունակի դինամիկ զարգանալ:

Վարչապետը նշել է, որ ՀԱՕԿ-ն այսօր վայելում է միջազգային օլիմպիական հանրության հարգանքն ու վստահությունը: Ընդգծելով, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սպորտի զարգացումը եւ առողջ ապրելակերպի խթանումը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մինչ օրս Հայաստանն ունեցել է 13 օլիմպիական չեմպիոն, եւ ոլորտում էլ ավելի մեծ առաջընթաց արձանագրելու նպատակով գործադիրը շարունակելու է ակտիվ եւ արդյունավետ համագործակցությունը ՀԱՕԿ-ի, ինչպես նաեւ միջազգային օլիմպիական կառույցների հետ:

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահները շնորհակալություն են հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ուրախ են գտնվել Հայաստանում ու մասնակցել Երեւանում կառուցված օլիմպիական ավանի բացման արարողությանը: Հյուրերը բարձր եւ արդյունավետ են գնահատել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը եւ ՀԱՕԿ հետ համագործակցությունը: Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահին եւ Պատրիկ Հիկեն ողջունել են ՀՀ իշխանությունների եւ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օլիմպիական շարժման միջեւ առկա դրական համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ համատեղ աշխատանքը:

Հանդիպման ավարտին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին նվիրել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեն խորհրդանշող հուշանվեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ