News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրատապ քննության է առել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը, որում վերջինը նախաքննական գաղտնիքը ապօրինի ձեռք բերելու եւ տարածելու մեղադրանքով իր նկատմամբ քրեական հետապնդումը մարդու իրավունքների խախտում է որակել՝ ակնկալելով օմբուդսմենի համարժեք արձագանքը:

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Շուշան Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով գրություններ են ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե եւ Գլխավոր դատախազություն: 

«Դիմումը հրատապ կարգով ուսումնասիրվում է: Երբ օմբուդսմենը դիմումներ է ստանում, ըստ օրենքի, պարտավոր է պարզաբանումներ պահանջել պետական մարմիններից: Մենք արդեն գրություններ ենք ուղարկել Քննչական կոմիտե եւ դատախազություն, տեղեկատվություն ենք ուզել»,-ասաց ՄԻՊ օգնականը՝ ավելացնելով, որ դիմումի քննության վերաբերյալ վերջնական պատասխան կտրամադրեն ավելի ուշ:

Նշենք, որ Կարեն Անդրեասյանին ուղղված նամակում Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ ինքը որպես պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն նախազգուշացված չի եղել քրեական գործից ստացված ապացույցը չհրապարակելու մասին, իրենից չեն վերցրել ստորագրություն եւ չեն նախազգուշացրել պատասխանատվության մասին, իսկ տուժող կողմը չի միջնորդել, որպեսզի դռնփակ նիստ անեն, այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն` ինքն իրավունք ուներ այդ փաստաթուղթը հրապարակել, որն էլ արել է, բայց, ըստ քննիչի գնահատման, այդ փաստաթուղթը փաստաբանը հրապարակել է ապօրինի:

Փաստաբանը նամակում նաեւ գրել է, որ այն գործողությունները, որոնց կատարման համար իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաբանի գործառույթներ են:

Նշենք, որ ըստ քննիչի տված բանավոր պարզաբանման՝ Նիկոլայ Բաղդասարյանին  մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ վերջինը փաստաբան Նազելի Վարդանյանի հետ առանց վկայի համաձայնության դատարանից ստացել եւ տարածել է քրեական գործին կցված փաստաթղթի պատճեն։ Նիկոլայ Բաղդասարյանի դեմ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ