News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, մինչ օրս ՀԾԿՀ-ն չի սահմանել արեւային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնման սակագինը: Երեկ Երեւանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀԾԿՀ-ն սահմանե՞լ է այդ սակագինը:

Փոխնախարարը պատասխանեց, որ նման սակագին սահմանված չէ, որովհետեւ եթե ցածր սակագին սահմանվի, ապա այն գրավիչ չի լինի ներդրողների համար: Այսպիսի տրամաբանությունն իսկապես սպանում է, քանի որ պոտենցիալ ներդրողին վանելու ամենակարճ ճանապարհն է:

Հարությունյանն ասում է, որ մյուս տարի հայտարարվելու է արեւային էլեկտրակայան կառուցելու մրցույթ, եւ այն ընկերությունը, որը կներկայացնի ավելի ընդունելի գին, նրան էլ կտրվի նման կայան կառուցելու հնարավորություն: Սա նույնպես հակատնտեսագիտական է. թող ՀԾԿՀ-ն սահմանի գնման սակագին, եւ ով հարմար կգտնի՝ թող նա էլ կառուցի նման կայան, ի վերջո՝ կարող են լինել մի քանի ընկերություններ, որոնք կցանկանան նման կայան կառուցել:

Նման մրցույթի կազմակերպումը խոսում է այն մասին, որ Հայաստանում վերականգնվող էբներգետիկայի ոլորտում եւս մենաշնորհ է հաստատվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ