News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից եւ ցանկանում է այդ երկրում կանոնավոր իշխանափոխություն անցկացնել։ Այս մասին CNN-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

Նա նշել է, որ սիրիայի հակամարտությունն անհնար է լուծել առանց սուննիներին Սիրիայի քաղաքական կյանքին ներգրավելու, ինչը որոշ ժամանակ կպահանջի։ Ասադի անհապաղ հրաժարականը կարող է հանգեցնել Սիրիայի քաղաքացիական ինստիտուտների տապալմանը։ «Պետք է ապահովել կանոնավոր իշխանափոխություն այնպես, որ վրեժխնդրության, կյանքի սպառնալիքի վախ չլինի»,- ասել է Քերրին՝ նշելով, որ Սիրիայում իշխանափոխության հարցում ԱՄՆ նախկին մոտեցումը անգործունակ է դուրս եկել, գրում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ