News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոյի գերմանական հովվաշունը կընդգրկվի նրա անձնական թիկնազորի կազմում, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով GMA News Online-ը։ Ներկայումս Ապոլլո անունով 5-ամսական շունը ուսուցում է անցնում նախագահի նստավայրում։

Ինչպես հայտնել է նախագահի օգնական, շանը վարժեցնող Ռոնալդ Վարգասը, նախագահը Ապոլոյին նվեր է ստացել։ Վարգասի խոսքով՝ շունը շատ խելացի է, նա արդեն սովորել է տարրական հրահանգները կատարել։

Առավոտյան շունը նախաճաշին հատուկ կեր, կաթ եւ վիտամիններ է ստանում։ Նույն ժամերին էլ նա մարզվում է։ Իսկ երբեմն էլ նա հատուկ յուղերով լոգանք է ընդունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ