News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Tesla ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը ՝ Model X-ը: Շնորհանդեսը, որը հեռարձակվել է օնլայն ռեժիմով, վարել է ընկերության տնօրեն Իլոն Մասկը: Այս յոթտեղանոց ընտանեկան մեքենան կարող է բացել մինչեւ 250կմ/ժ արագություն: Հարյուր կմ/ժ բացելու համար Model X-ից պահանջվում է 3.2-3.8 վայրկյան, ինչը պայմանավորված է շարժիչի տարբերակով: Առանց լրացուցիչ լիցքավորման նորույթը կկարողանա անցնել մինչեւ 400 կմ: Ընդ որում մարտկոցներին տրամադրվելու է ութ տարվա երաշխիք, հայտնում է Gazeta-ն:

Չնայած նոր մեքենայի մատակարարումները նախատեսված են միայն 8-12 ամիս հետո, բայց  գներն արդեն հայտնի են: Tesla Model X-ի նվազագույն արժեքը կլինի 130 հազար դոլար: Բարելավված ու ավելի հզոր P90D շարժիչով մոդիֆիկացիաները բնականաբար ավելի թանկ կլինեն:

Էլեկտրոքարը ունի պողպատյա դռներ, որոնք դեպի վերեւ են բացվում: Մյուս մեքենաներին չվնասելու կամ դռները ավտոտնակի պատերին չխփելու նպատակով հետեւի դռները վրա հատուկ հաղորդիչներ են տեղադրված: Մեքենայում ազատ կարելի է տեղավորել հեծանիվներ ու զանազան հարմարանքներ: Իսկ վտանգի դեպքում Model X –ը կարող է ավտոմատ արգելակման համակարգ կիրառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ