News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որպես գլխավոր դատախազ եւ զինվորական դատախազ՝ ոչ Գեւորգ Կոստանյանը, ոչ էլ իր կինը երբեք որեւէ նվեր չեն ստացել:

«Երբեք որեւէ նվեր ոչ մեկից չեմ ստացել ու վստահեցնում եմ՝ չեմ էլ ստանալու: Ինձ արդեն ոչ մեկ չի փորձում որեւէ բան նվիրել,  անգամ ծնունդիս»,- այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝  անդրադառանալով խոշոր չափի նվերներին (35 հազար դոլար, 100 հազար դոլար), որոնք, ըստ բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում լրացված տեղեկությունների՝ ստացել են Գեւորգ Կոստանյանն ու իր կինը:

Նա նշել է, որ իրեն եւ կնոջը նվիրատվություններ են արել միայն մերձավոր հարազատները, սակայն մինչեւ 2011թ., ինչը երեւում է նաեւ հաշվետվություններում:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է երիտասարդ դատախազը 2014թ. դրությամբ հասցրել 170 հազար դոլար կարողություն կուտակել, դատախազն ասաց, որ այդ գումարը ոչ թե «երիտասարդ դատախազն» է կուտակել, այլ հավաքվել է մերձավոր հարազատների օգնությամբ:

«Այնպես չի, որ մենք ընտանիք, բարեկամ, հարազատ չունենք, այդ գումարը երիտասարդ դատախազը չի կուտակել»,- ասաց դատախազը:

Լրագրողների հարցին՝ աղքատ երկրում ինչպես է հնարավոր նման կարողություն կուտակելն ու խոշոր նվերներ ստանալը, Կոստանյանը պատասխանեց. «Երկիրն աղքատ չէ»:

Տպել
Ամենաշատ