News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Կենտրոնական շրջանի դատարանը սեպտեմբերի 30-ին  տուգանել է 2010թ. նախագահական ընտրություններում առաջադրված Նիկոլայ Ստատկեւիչին եւ Վլադիմիր Նեկլյաեւին  սեպտեմբերի 16-23-ը չարտոնագրված նստացույցեր կազմակերպելու համար։

Դատարանը 9 մլն բելառուսական ռուբլի (500 դոլար) տուգանք է նշանակել 2010թ. ընտրություններում առաջադրված նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկեւիչի համար, որը բանտից ազատ էր արձակվել այս տարվա օգոստոսին։

Նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վլադիմիր Նեկլյաեւին  տուգանել են 5.4 մլն բելառուսական ռուբլով (300 դոլար)։

Նշենք, որ սեպտեմբերի կեսին Մինսկի կենտրոնում չարտոնագրված նստացույցեր էին տեղի ունեցել, որոնց ժամանակ Բելառուսի իշխանությունների հասցեին քննադատական կոչեր էին հնչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ