ԱՄՆ-ը դեռ մտադիր չէ քայլեր ձեռնարկել Սիրիայի օդային տարածքում իր օդանավերի թռիչքների հարցով։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ռազմական պաշտոնյաներին, գրում է Gazeta-ն։
Fox-ի թղթակցի տեղեկություններով ԱՄՆ-ի եւ հակաահաբեկչական կոալիցիայի անդամ մյուս երկրների օդանավերը շարունակում են իրենց թռիչքները Սիրիայի տարածքում։
Ավելի վաղ ամերիկյան հեռուստաալիքը հայտնել էր, որ ռուս պաշտոնյաները ԱՄՆ-ից պահանջում են հեռացնել ամերիկյան օդանավերը Սիրիայի տարածքից։