News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միջազգային դատարանը բավարարել է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովի հայցը՝ դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ ամուսնալուծվելու վերաբերյալ։ Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել են դատարանից։

«Բացի այդ, բավարարվել է Խաչատուրովից ամեն ամիս ողջ եկամուտի մեկ քառորդը որպես ալիմենտ գանձելու պատասխան հայցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Պատասխանող կողմի միջնորդությամբ հայցի քննարկումը տեղի է ունեցել փակ ռեժիմով։

Business FM-ը հայտնում է, որ դատարանի որոշմամբ Խաչատուրովը պարտավորվում է ապահովել իր 9-ամյա դստեր՝ Վասիլիսային։ Խաչատուրովի փաստաբանը նշել է, որ այս փուլում ունեցվածքի բաժանման եւ երեխայի բնակության վայրի մասին խոսք չի գնացել։ Փաստաբանը նշել է, որ իրենք գոհ են դատարանի որոշումից, քանի որ իր պաշտպանյալը դստերն ամեն բանով ապահովում է եւ մի բան էլ ավելին, փոխանցում է Lenta-ն։

Business FM  ռադիոկայանի տեղեկություններով՝ Խաչատուրովն ու Սերգեենկոն ամուսնական պայմանագիր էին կնքել, որի պայմանների համաձայն՝ ամուսինները բաժանվելու դեպքում չեն հավակնում նախքան ամուսնությունը ձեռք բերած միմյանց ունեցվածքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ