News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատեւ հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:

Ծնվել է Մարսելում, 1935թ. հոկտեմբերի 5-ին: 11 տարեկան հասակում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես է եկել առաջին մենահամերգով` կատարելով Մենդելսոնի եւ Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: 1948թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Հանդես է եկել Մենդելսոնի եւ Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել են «փոքրիկ հրաշք»: 1956թ. Պրագայում եւ 1961թ. Փարիզում արժանացել է առաջին մրցանակների: Դասավանդել է ԵրեւանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները:

1981թ. տեղափոխվել է ծննդավայր` Մարսել: Դասավանդել է տեղի կոնսերվատորիայում եւ համերգներով հանդես եկել հարեւան երկրներում, հատկապես` Պրովանսի քաղաքներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես է եկել համերգներով: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ. պարգեւատրվել ՀՀ Պատվո շքանշանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ