News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի «Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների» խմբի համակարգող, դոկտոր Չարլզ Թեննոքը առաջնային հարցադրում է հղել Եվրոպական հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահին՝ Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցող ռազմական սրված իրավիճակի մասին: Բռնությունները հանգեցրել են երեք հայ քաղաքացիների մահվան, եւ ընդլայնվելով մինչեւ Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, երկու կողմից արձանագրել են զինվորների մահվան դեպքեր:  

Դոկտոր Թեննոքը, որը նաեւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, ընդգծել է սեպտեմբերի 26-ին հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի թարմացված առաջարկի կարեւորությունը: Ըստ այդ առաջարկի ԵԱՀԿ-ի մեխանիզմներ պետք է հաստատվեն՝ շփման գծում հրադադրի խախտումները բացահայտելու նպատակով: Պատգամավորը կարծում է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա հստակ հասկանալ, թե որ կողմն է խախտում 1994 թվականին հաստատված հրադադարը: 

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին դիմելիս՝ դոկտոր Թեննոքը խնդրել է անդրադառնալ եւ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոհիշյալ առաջարկին: Նա նաեւ խնդրել է ներգրավել Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Հերբերտ Զալբերին:

Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ