News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանեց Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորության օդային հարվածներ հասցնելու երկրի մասնակցության իրական նպատակը. այն է՝ սիրիացի քրդերի հետագա առաջխաղացման կանխում: Այս մասին գրել է ALNOMITOR-ը:

Աղբյուրի համաձայն, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ելույթից առաջ լրագրողների հետ զրույցում Թուրքիայի վարչապետը հայտարարություններ է արել, որոնք հստակ ցույց են տալիս. Անկարան մտադիր չէ փոխել Սիրիայի նկատմամբ հիմնական քաղաքականությունը: Դավութօղլուի հայտարարությունները նաեւ ենթադրում էին, որ Անկարան Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ տարաձայնություններ ունի Սիրիայում առաջնահերթությունների եւ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ապագայի շուրջ:

Ստամբուլի Kadir Has համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, թուրքական Habertur պարբերականի սյունակագիր Սոլի Օզելը Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությունը «ֆիասկո» է բնորոշել: Նա կարծում է, որ իրականությունն ընդունելու՝ Անկարայի անկարողությունը, որը դրա փոխարեն շարունակում է պնդել սխալ դիրքորոշումները, իրականում քող է, որի նպատակն այդ իրադարձությունների շուրջ սեփական անօգնականությունը քողարկելն է:

«Անհանգստացնում է այն, որ Անկարան միջազգային կարեւոր ֆորումներում կրկնում է արդեն ձախողված մոտեցումը՝ չնայած չի կարող մյուսներին ստիպել հետեւել այդ մոտեցմանը կամ օգնել փոխել իրադարձությունների ընթացքը »,- նշել է Սոլի Օզելը:

Նրա համոզմամբ, իրական նպատակն ավելի շատ ներքին, քան արտաքին քաղաքականության մեջ է: «Արտաքին քաղաքականությունը շարունակում է կապիտալ ապահովել կառավարության համար՝ ներքին քաղաքականության տեսանկյունից, քանի որ երկիրն ընտրությունների է պատրաստվում»,- ամփոփել է Օզելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ