«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ վերջին երկու ամիսներին Երեւանի եւ մարզերի հիվանդանոցներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ աղիքային հիվանդություններով դիմողների թիվը սովորականից շատ ավել է։ Աղիքային հիվանդությունների դեպքի կտրուկ աճի հանգամանքը հաստատվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179։
Այսինքն՝ աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով։ Հարկ է նշել, որ աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171։ Անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 63։ Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով կազմել են 1065, մինչդեռ անցած 2014 թվականի այս ժամանակահատվածում դրանց թիվը եղել է ընդամենը 651 դեպք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում