News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատ) վավերացրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին Մարակեշի համաձայնագրին Ղազախստանի միանալու մասին արձանագրությունը, հաղորդում է «Նովոստի Ղազախստանը»:

Հիշեցնենք, որ այդ արձանագրությունը ստորագրվել էր Ժնեւում, այս տարվա հուլիսի 27-ին: Արձանագրությունը եւ դրանում ներառված պարտավորությունները ԱՀԿ-ի համաձայնագրի անբաժանելի մասն են:

Պաշտոնապես Ղազախստանը կազմակերպության 162-րդ անդամը կդառնա այս տարեվերջին, բոլոր ընթացակարգային խնդիրների ավարտից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ