News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածք ստացած Հարություն Զաքարյանը 3 ամիս անց կրկին վիրահատվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը:

«Որդիս վիրահատվել է մի քանի օր առաջ, սակայն վերջնական վիրահատությունը լինելու է 3 ամսից: Այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ տեսողությունը կվերականգնվի, թե ոչ»,- ասաց Գագիկ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ իրենց ընտանիքը հաղթանակել է, քանի որ Սյունիքի մարզպետի ընտանիքից 4 անձի մեղադրանք է առաջադրվել եւ կալանքի տակ են:

Նշենք, որ ըստ փորձաքննության՝ Հարություն Զաքարյանին հարվածել է Յուրա Մանուչյարյանը: Մինչդեռ հուլիսին տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել էր, որ Տիգրան Խաչատրյանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 1-ին Տիգրան Խաչատրյանին ազատ էին արձակել, քանի որ տուժողը փոխել էր իր ցուցմունքը։ 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ