News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտը հինգերորդ տարին շարունակ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշում, որը կազմում է Times Higher Education (THE) բրիտանական ամսագիրը:

Երկրորդ տեղում բրիտանական Օքսֆորդի համալսարանն է: Դրան հաջորդում են ԱՄՆ Սթենֆորդի համալսարանը, բրիտանական Քեմբրիջի համալսարանը, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, ԱՄՆ Հարվարդի համալսարանը, ԱՄՆ Փրիսթոնի համալսարանը, Լոնդոնի Կայսերական քոլեջը:

Իններորդ տեղը զբաղեցրած Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը առաջին ոչ ամերիկյան եւ ոչ բրիտանական բուհն է, որին երբեւէ հաջողվել է տեղ զբաղեցնել այս պատվավոր վարկանիշի առաջին տասնյակում: Տասնյակը եզրափակում է Միացյալ նահանգների Չիկագոյի համալսարանը:

Վարկանիշում ներկայացված բուհերի ընդհանուր քանակով առաջին տեղում ԱՄՆ –ն է՝ 147 բուհով, երկրորդում Մեծ Բրիտանիան՝ 78 համալսարանով, երրորդում Ճապոնիան՝ 41 բուհով: Այնուհետեւ Գերմանիան ու Չինաստանը՝ յուրաքանչյուրը 37 ական բուհով, Իտալիան՝ 34, Ավստրալիան՝ 31, Ֆրանսիան՝ 27, Իսպանիան ու Կանադան՝ 25 ական բուհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ