News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը եւս վեց հազար էջ է հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունից:

Այդ նամակներից 215 –ում պարունակվող տեղեկությունները հետին թվով   գաղտնի են հայտարարվել, եւս երեք նամակ էլ ստացել է խիստ գաղտնի կարգավիճակ:

Ինչպես հայտնում է AP գործակալությունը, Քլինթոնի սերվերը առնվազն հինգ անգամ ենթարկվել է հաքերների գրոհների, ենթադրվում է, որ դրանք կապակցված են Ռուսաստանի հետ: Հաքերային գրոհները ուսումնասիրող քննիչները հայտնել են, որ համակարգչային տվյալները կարող էին ուղարկված լինել երեք տարբեր սերվերների, որոնցից մեկը Ռուսաստանում էր: Բայց սա դեռ չի նշանակում, որ այդ գրոհին մասնակցություն են ունեցել ռուսական ծառայությունները կամ քաղաքացիները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Քլինթոնի նամակագրության շուրջ սկանդալը սկսվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ 2009-2013 թթ, լինելով դիվանագիտական գերատեսչության ղեկավար, նա նամակներ էր ուղարկել իր անձնական էլեկտրանային փոստարկղից, այլ ոչ թե կառավարականից: Դրանից հետո նա իր նամակագրությունը հանձնել է պետդեպարտամենտի տնօրինությանը, որն էլ դատարանի որոշումով պետք է հրապարակեր դրա ամբողջ պարունակությունը, բացառությամբ գաղտնի տվյալների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ