News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Deloitte & Touche»  խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում աուդիտի առաջին փուլի արդյունքները՝ համաձայն Կառավարության, ՀԾԿՀ-ի  եւ ընկերության միջեւ կնքած պայմանագրի։ Այս մասին հոկտեմբերի 1-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ ընկերությունը պետք է անցկացնի նաեւ աուդիտի 2-րդ եւ 3-րդ փուլը։

Գաբրիելյանը, վկայակոչելով առաջին փուլի արդյունքները, նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի  բարձրացումը հիմնավորված է։ Նա նաեւ հավելել է, որ հետխորհրդային տարածքում էլեկտրաէներգիայի սակագինը ավելի բարձր է միայն Մոլդովայում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին «Deloitte & Touche» խորհրդատվական  ընկերությունը ներկայացրել է աուդիտի առաջին փուլի արդյունքները։ Աուդիտի ամփոփիչ մասում նաեւ ասվում է. «Կատարված վերլուծության արդյունքում մենք եզրահանգեցինք, որ ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագրի բաշխումը երկու սակագնային տարիների միջեւ, «Հրազդան -5»-ի նոր բլոկի բեռնավորման հետ մեկտեղ, թույլ կտա պահպանել վերջնական սակագինը ընթացիկ մակարդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ