News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գնորդը գրանցված է օֆշորում, ինքնըստինքյան խնդիր չէ։ Այս մասին հոկտեմբերի 1-ին՝ ՀԷՑ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ» հոլդինգից «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին գործարքին հավանություն տալուց հետո, լրագրողներին հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։

ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառվել է Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության անունով։

Այդուհանդերձ, Արաբաջյանը ընդգծեց, որ եթե ընկերությունը բարեխիղճ կառավարի ՀԷՑ-ը եւ կատարի պետության առաջ ստանձնած պարտավորությունները, ապա ընկերության գրանցումը ոչ մի նշանակություն չունի։

Նա հիշեցրել է, որ Midland Resources Holding Ltd ընկերությունը, որը 2002թ. սեփականաշնորհել էր ՀԷՑ-ը, նույնպես գրանցված էր օֆշորում, սակայն 2-3 տարվա ընթացքում ցանցում կորուստները նվազեցին 30 տոկոսով։

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին, ՀԾԿՀ-ը հունիսի 17-ին հաստատել էր էլեկտրականության սակագնի 6,93 դրամով բարձրացումը` գինը հասցնելով մինչեւ  մեկ կիլովատտ/ժամի համար 48,78 դրամի (մոտ 10,3 ամերիկյան ցենտի):

Հունիսի 27-ին` ցույցերի 6-րդ օրը, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել պետական պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են տնտեսական քաղաքականության համար:  Խորհրդակցության ընթացքում նա հայտարարել է, որ մինչեւ միջազգային աուդիտի ավարտը, որը կստուգի սակագնի բարձրացման պահանջի արդարացիությունը, Կառավարությունն իր վրա կվերցնի հավելյալ   6,93 դրամի բեռը:

«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչեւ 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ