News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի խորհրդարանի սենատը հոկտեմբերի 1-ին պլենար նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում դեղամիջոցների շրջանառության միասնական կանոնների մասին համաձայնագիրը, հայտնում է «Նովոստի- Ղազախստանը»:

Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2014 թ դեկտեմբերի 23-ին: Փաստաթուղթը միության շրջանակում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքներ ու կանոններ է սահմանում դեղամիջոցների ընդհանուր շուկա ձեւավորելու նպատակով: ԵՏՄ անդամ պետությունները ներդաշնակեցրել են իրենց օրենսդրությունները դեղամիջոցների շրջանառության ոլորտում՝ ապահովելով դրանց անվտանգության նկատմամբ միասնական պահանջներ:

Ինչպես պարզաբանում է «ՌԻԱ Նովոստին»՝ ԵՏՄ շրջանակում դեղամիջոցների իրացումը թույլատրվում է, եթե դրանք գրանցվել են սահմանված ընթացակարգի համաձայն, իսկ դրանց մասին տեղեկություններն էլ տրամադրվել են միության միասնական ռեեստրին: Դեղորայքի արտադրությունը իրականացվում է դրանց արտադրության թույլատվության հիման վրա, որը պետք է տրամադրվի պետությունների օրենսդրության համաձայն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կազմելու է գրանցված, ինչպես նաեւ որակի պահանջներին չհամապատասխանող, կեղծ եւ արգելված դեղամիջոցների տեղեկատվական բազա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ