News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում սեպտեմբերի 30-ին մեկնարկել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կընձեռնվի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ տվյալ երկրների բնակիչներին՝ առանց անձամբ Հայաստանում լինելու, տեղեկատվություն ստանալ եւ գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր ՀՀ-ում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ: Ծրագիրը գործարկվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի եւ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորությամբ:

Դեռեւս 2015 թ. հունվարից կադաստրի պետական կոմիտեի կողմից նոտարներին հնարավորություն տրվեց կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը: Հետագայում, կադաստրի համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակներում, որոշվեց նման կարգավիճակ տրամադրել նաեւ արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպաններին եւ հյուպատոսներին` անշարժ գույքի հետ առնչվող հարցերում Սփյուռքի մեր հայրենակիցների հոգսը թեթեւացնելու համար:

Նախատեսված ծրագիրը հաջողությամբ գործարկելու դեպքում, փորձը կտարածվի նաեւ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ այլ երկրների հայաշատ քաղաքներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ