Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը` 27-ամյա Ալիկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: