News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր հրատարակած Բիլգի հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն թուրքական Taraf-ում անդրադարձել է Բինգյոլի Քղի գավառին։

Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացնում ենք Զարաքօլուի հրապարակումը։ Քղին Բինգյոլ նահանգի գավառներից է: Վերջին ընտրություններում ԱԶԿ-ն Բինգյոլից երկու, իսկ ԺԴԿ-ն մեկ պատգամավոր ունեցավ: Քղիում ԺԴԿ-ն ստացավ ձայների 49,2 տոկոսը, իսկ ընտրողները 3755-ն էին: Այո՛, սխալ չընկալեցիք՝ երեք հազար յոթ հարյուր հիսունհինգ: Իսկ 2014 թ. ընտրություններում ԺԴԿ-ն ձայների միայն 17 տոկոսն էր հավաքել, իսկ ԺՀԿ-ն 40 տոկոս քվեով առաջին կուսակցությունն էր: Մինչդեռ 2011 թ. ընտրություններում 45 տոկոս ձայնով առաջին տեղում ԱԶԿ-ն էր, իսկ վերջին ընտրություններում 31 տոկոս քվե էր հավաքել:

1915 թ. սկզբներին Քղի գյուղաքաղաքում 3900 հայ եւ մոտ 1000 թուրք/հայ էր ապրում, մինչդեռ գյուղերում հայերի թիվը 37 հազարի էր հասնում: Այն մանածագործության, հողագործության եւ անասնապահության ոլորտներում բավականին բարձր արտադրողականության շրջան էր:

Այսօր, այնուամենայնիվ, Քղիից դուրս բնակվող քղեցիների թիվը ներկայում Քղիում բնակվողների թվից, ով գիտե՝ քանի անգամ է գերազանցում: Ճիշտ էլբիստանցիների, դերսիմցիների նման… Կարող ենք ասել, որ վերոնշյալ թյուրքուն Քղիին էլ է տիպիկ:

Քղի անունն առաջին անգամ 1967 թ. լսեցի: Թուլայ անունով մի ընկեր ունեի, ով բժշկական ֆակուլտետում էր սովորում եւ Թուրքիայի բանվորական կուսակցության անդամ էր: Հիշում եմ, որ նրա մայրը չափազանց անհանգիստ, թախծոտ կին էր: Միշտ անհանգստանում էր աղջկա համար, որ նրա գլխին էլ չգար այն, ինչ եղավ իրենց հետ, քանի որ ձախակողմյան էին: Եթե աղջիկը մի քիչ ուշանար, ուղղակի խուճապի էր մատնվում:

Թերեւս իրավացի էր. մեր եւ մյուս սերունդների գլխով ինչեր անցան…

Տարիներ շարունակ մտածում էի, թե Թուլայի մոր խոր վշտի տակ ի՞նչ կար արդյոք: Նրա ընտանիքը, ո՞վ գիտի, քանի դժբախտություն է ապրել, ինչեր է տեսել 1895-96 թթ., 1915 թ., 1938 թ….

Երբ ձեռքս վերցրեցի ընկերոջս՝ Օսեփ Թոքաթի՝ եռալեզու (հայերեն, անգլերեն եւ թուրքերեն) «Ավերակ Քղի» («Փարոս» հրատ., Ստամբուլ, 2015) վերնագրով վերջին գիրք, առաջինը քղեցի այս թախծոտ կնոջը հիշեցի: Օսեփ Թոքաթն ավելի վաղ հրատարակել է «Վանի արծաթագործությունը» հիասքանչ գիրքը, որը նույնպես եռալեզու է եւ մրցանակի է արժանացել:

Գրքում նաեւ Քղիի շրջակայքը ընդգրկող հին քարտեզ է տեղ գտել: Տեղական պատմության առումով նման գրքերի կարիք շատ կա: Տեղաբնակն այնքան է կարոտ նման գրքերի, որ կարծես ոչ թե նույն երկրում, այլ լուսնի վրա կամ Ավստրալիայում է ապրում… Աշխարհագրական այս տարածքից պատմությունը քերվել-հանվել է:

Բինգյոլը եւ շրջակայքը այն վայրերից են, որտեղ 1915 թ. ցեղասպանության հետեւանքներն ամենածանր են եղել: Ե՛վ զոհերի, եւ՛ հանցագործների տեսանկյունից հետքերը շարունակվում են ցայսօր: Դեռ «կոտորածներից փրկվածներ» կան, ովքեր քանի-քանի աղետներից հետո էլ համառորեն ապրում են այդ տարածաշրջանում: Սակայն հանցագործներն էլ դեռեւս ազդեցիկ են այդ տարածքում: Այս պատճառով Բինգյոլը համառ պահպանողական մի կառույց ունի, ինչպես օրինակ՝ Ադըյամանն է:

Օսեթ Թոքաթի գիրքը, որ Քղին ներկայացնում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից, այդ տարածաշրջանն ու մարդուն հասկանալու առումով շատ կարեւոր ձեռքբերում է: Գիտեմ, որ այն տարիների աշխատանքի արդյունք է: Որպես սկզբնակետ 1915 թ. եմ առանձնացրել, սակայն սխալ չհասկանաք եւ շատ հեռու չգնաք: 1915 թ. Անատոլիայի պատմության եւ աշխարհագրության տեսանկյունից իսկապես սկզբնակետ է, քանի որ Հայկական բարձրավանդակը, Պոնտոսը, Կիլիկիան, Կապադովկիան եւ նման այլ պատմական բնակավայրեր ավերակի վերածվեցին՝ միաժամանակ դառնալով նաեւ զուտ անտիկ պատմական անուններ:

Այս պատճառով 1915 թ. նախորդած պատմությունը հասարակությունը, աշխարհագրությունը, մշակույթը յուրատեսակ ժամանակակից հնագիտություն են:

Միայն թե շատ ցավալի է, որ 100 տարվան նախորդած ժամանակաշրջանը շատ հին պատմություն է դարձել, մոռացվել, ջնջվել է հիշողությունից:

Գրքում նաեւ հիասքանչ աշխարհագրության լուսանկարներ են զետեղվել: Հե՜յ, Թանու լեռ, Սյումբուս, Մարդիկ լեռ, հրաշագեղ Աբվանք… Օսնագ գյուղի 300 տարեկան թթենիներ: Մի ժամանակ այնտեղ մետաքս էր արտադրվում: Հե՜յ, Տրդատ թագավորի ժամանակներից մնացած Քղիի ամրոցի ավերակներ… Տարածաշրջանի հատուկենտ փրկված ձեռագրեր… Խուբս գյուղը (այսօր՝ Յազգյունու) գրեթե ջնջվել է, քանի որ ուսումնատենչ մի վայր է եղել. աղջիկ եւ տղա երեխաների համար նախատեսված նախակրթարանի հետ մեկտեղ` նաեւ մանկապարտեզ, ինչպես եւ Ամերիկայից ուղարկված գրքերով լի դպրոցական գրադարան ու ժողովասրահ է ունեցել…

1915 թ. խուբսեցի կանայք և տղամարդիկ յոթ օր շարունակ դիմադրել են, որոշները կարողացել են հարևան Դերսիմի աշիրեթությունում ապաստանել:

Ներկայում այնտեղ միայն 74 մարդ է ապրում, մինչդեռ նախքան 1915 թ-ը` գյուղում 1700 բնակիչ է եղել՝ 300 տուն հայ, 2 տուն քուրդ: Հայտնի հայ գրող Թլկատինցին (Հովհաննես Հարությունյան) այդ գյուղում ուսուցիչ է եղել, ով ավելի ուշ Ստամբուլի Կեդրոնական վարժարանի տնօրենն էր դառնալու: 1915 թ. հուլիսին Խարբերդում նա, ընտանիքի հետ միասին, Դեր Զորի ճանապարհն է բռնել: Թլկատինցին հայկական գյուղագրության ամենահզոր գրողներից մեկն էր, և եթե չսպանվեր, ով գիտե՝ ինչպիսի ստեղծագործություններ կգրեր, գուցե նաև Քղին նկարագրեր:

Ճերմակ գյուղը (այսօր՝ Յել Դեղիրմենի), որտեղ ապրում էր գրողի ընտանիքը, 1500 հայերով է բնակեցված եղել, 200 տուն հայ և 7 տուն թուրք է ունեցել: Խառը դպրոց է ունեցել, արհեստագործական և մշակութային գյուղ է եղել: Միայն 70 հոգի է ողջ մնացել, որոնց Քարերի քրդերն են փրկել: Բազմաթիվ արհավիրքներից հետո գյուղ վերադարձածներից վերջինը 1953 թ. հեռացավ այնտեղից: Այսօր Ճերմակում միայն 85 հոգի է ապրում:

Իսկ Փերի գետի Սելենկի կամուրջը, որը գրողի պապը՝ Մարտիրոս Սարգսյանն է կառուցել, դեռեւս կանգուն է:

Անհամբերությամբ սպասում ենք Օսեփ Թոքաթի մյուս ստեղծագործություններին, հատկապես նրա պատմվածքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ