News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոցիալիստների կուսակցության եւ «Մեր կուսակցության» մի քանի հարյուր անդամներ ու կողմնակիցներ հոկտեմբերի 1-ին ուղեւորվել էին Մոլդովա հանրապետության նախագահի նստավայր՝ նրա հրաժարականը պահանջելու:

Սակայն ոստիկանները ցուցարներին չեն թույլատրել մոտենալ շենքին:

Դրանից հետո սոցիալիստների կուսակցության նախագահն ու «Մեր կուսակցության» առաջնորդը մտել են պետության ղեկավարի նստավայր ՝ իրենց դիմումը նրան փոխանցելու նպատակով: Բայց նախագահը նստավայրում չէր:

«Մեր կուսակցւթյան» նախագահ Ռենատո Ուսատին էլ իր հերթին ասել է որ նախագահ Տիմոֆտին պատրաստ է հրաժարական տալ.«Մեր խնդիրն է պարզապես օգնել նրան: Եվ մենք  մտադիր ենք ամեն օր օգնել նրան: Եթե վաղը մինչեւ ժամը 17:00 նա հրաժարական չտա, ապա մենք կդիմենք հաջորդ քայլին, ինչպես եւ զգուշացրել էինք »,- ասել է նա:

Արդեն չորրորդ շաբաթն է Մոլդովայում քաղաքացիական հասարակության ու ձախ ցենտրիստական ընդդիմության բողոքի ցույցեր են կազմակերպվում: Կիրակի Քիշնեւում զանգվածային հակակառավարական հանրահավաք էր, որին տարբեր գնահատականներով 15-ից 50 հազար մարդ է մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ