News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սթոքհոլմում հոկտեմբերի 1-ին հայտարարվել են 2015-ին միջազգային «Արժանապատիվ ապրելակերպ» մրցանակին արժանացածների անունները։ Այդ մրցանակը Նոբելյան մրցանակի այլընտրանքն է համարվում։

Այս տարի գլխավոր մրցանակակիր է դարձել քաղաքական գործիչ եւ Մարշալյան կղզիների կառավարության անդամ Տոնի Դեբրամը (Tony deBrum) «Միջուկային զենքի չտարածման համաձայնագրով սահմանված պարտավորությունները չկատարող միջուկային տերությունների դեմ իրավական միջոցներ ձեռք առնելու քաջության եւ տեսլականի համար»։

320 հազար ընդհանուր գումարով մրցանակն իրար մեջ կիսող մրցանակակիրների թվում են նաեւ էսկիմոսների իրավունքների կանադացի պաշտպան Շեյլա Ուոթ-Կլաուտյերը (Sheila Watt-Cloutier), Ուգանդայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Կաշա Ժաքլին Նաբաջեսերան (Kasha Jacqueline Nabagesera) եւ իտալացի վիրաբույժ, հումանիստ Ջինո Ստրադան (Gino Strada)։

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ Սթոքհոլմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Անցյալ տարի այդ մրցանակին արժանացել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների  աշխատակից Էդվարդ Սնոուդենը եւ Guardian թերթի թղթակից Ալան Ռասբրիջերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ