News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պատասխան գործողությունների բացակայության ցանկացած դեպք Ադրբեջանի կողմից ընկալվում եւ սեփական հասարակությանը ներկայացվում է որպես թուլության նշան։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսին հայտարարել է կառավարող՝ Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը հերթական սրացմանն է գնում՝ ամբողջ գործընթացի ընթացքում որակական փոփոխության դիմելով, ինչը գնալով ավելի մեծ թվով մարդկանց կյանքն է էականորեն վտանգում։ «Դա դրսեւորվում  է բնակելի տարածքների հրետակոծմամբ, զենքի բոլորովին նոր տեսակների օգտագործմամբ։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ուղերձ են հղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին։ Ի պատասխան ստանում  են սուր անկյունները հղկելու կոչված հայտարարություն, որում նրանք հայտնում են, որ մտահոգված են,-ընդգծել է Բեքարյանը։ Մինչդեռ Ադրբեջանը,-շարունակել է պատգամավորը, գնալով ավելի ցինիկ ու անպատկառ պահվածք է որդեգրում։ Հայաստանին ի՞նչ է մնում անել։ Մնում է, որ Հայաստանն ասի, որ ինքը եղել եւ մնում է ԼՂՀ անվտանգության երաշխավորը եւ որ անվտանգության տեսանկյունից դա նույն տարածքն է։ Եվ երկրորդ՝ մեզ ուրիշ ոչինչ չի մնում, բացի պատժամիջոցների դիմելուց »,-եզրակացրել է Կարեն Բեքարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ