News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին մեկնարկում է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք  տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի մասնակիցների թիվն այս տարի աճել է 70 տոկոսով: ԴիջիԹեքն այս տարի բացառիկ է եւ՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, եւ՛ քանակով:

Եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ կմիավորի շուրջ 170 ընկերություն եւ 40 հազար այցելու:  Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական եւ միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» եւ այլն), մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից եւ Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix եւ այլն):

ԴիջիԹեք 2015-ի մասնակից՝ Հյուսիսային Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Ericsson ընկերության Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կիրիլ Մոռոզովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասել է, - «ԴիջիԹեք ցուցահանդեսը յուրահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկելու թվային ենթակառուցվածքների ապագա զարգացումները եւ ժամանակակից բոլոր տեխնոլոգիաների ռեալիզացման անհրաժեշտ ճանապարհները»:

ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Այս տարի մեր ընկերությունը կրկին կներկայանա յուրահատուկ տաղավարով, նոր անակնկալներով եւ նորարարական առաջարկներով: Շատ չբացելով փակագծերը՝ նշեմ, որ այս տարի կներկայացնենք IP հեռուստատեսության նոր ժամանակակից լուծումներ, ինչպես նաեւ չորրորդ սերնդի 4G/LTE ցանց: Մեր ընկերությունը թեւակոխել է զարգացման մի նոր փուլ: Շուտով մենք մեր բաժանորդներին ներկայանալու ենք նոր, շատ հետաքրքիր եւ գրավիչ առաջարկներով»:

«Հպարտությամբ արդեն կարող եմ արձանագրել, որ ԴիջիԹեքի հանդեպ հետաքրքրությունը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է: Ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն աճել է շուրջ 70 տոկոսով, այսինքն առաջիկա 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական հայությունը բացառիկ հնարավորություն ունի ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին եւ առաջարկներին: Առանձանկի գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը կոնսոլիդացրել է համայն հայությանն ու տեխնոլոգիական առաջատարներին:  Տեխնոլոգիական հայության մի մասը կհանդիսանա  նաեւ ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայերի պատվիրակությունը», - ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում հայ անվանի գրոսմայստերները կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ: Վերջինս ստեղծվել է մեր հայրենակցի կողմից եւ չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:   Տեղի կունենան նաեւ RoboFest փառատոն, խաղային հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ինչպես նաեւ մի շարք մշակութային միջոցառումներ:

Հավելենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի պլատինե հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Ամենաշատ