News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

SsangYong ընկերությունը ներկայացրել է 2016 մոդելային տարվա Korando քրոսովերը, որը Ռուսաստանում վաճառվում է Actyon անվանումով: Մասնավորապես, ամենագնացը ձեռք է բերել դիզելային նոր շարժիչ:

Մոդելն ունի 2.2 լիտրանոց շարժիչ, որը 178 ձիաուժ է զարգացնում ու 400 Հմ պտույտ: Այն համադրվում է վեցաստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփի կամ այդ նույն դիապազոնի «ավտոմատի» հետ: Այս շարժիչը փոխարինելու է եկել երկուլիտրանոց ուժային սարքավորմանը, որն ուներ 149 ու 175 ձիաուժ «մեխանիկայի» ու «ավտոմատի» տարբերակներում, համապատասխանաբար, հայտնում է Motor-ը:

Մեխանիկական տրանսմիսիայով ու առջեւի շարժակով մոդիֆիկացիան հարյուր կիլոմետրում  խառը ցիկլում 5.3 լիտր վառելիք է ծախսում, ինչը 0.7 լիտրով քիչ է նախկին շարժիչով նույն տարբերակից:

Նոր ագրեգատից բացի, Actyon-ը ունի թեթեւակիորեն ձեւափոխված սեւ գույնի ռադիատորային վանդակ, նաեւ նոր դիզայնով 16,17 կամ 18 դյույմանոց ալյումինե անվասկավառակներ:

Քրոսովերն առաջարկվելու է արդիականացված մուլտիմեդիա համակարգով: Մոդելի թոփային տարբերակների համար մատչելի է հետեւի տեսադաշտով տեսախցիկն ու TomTom ընկերության նավիգացիոն համալիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ