News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները պենոպլաստով ու պլաստիկե այլ աղբով բնության աղտոտման խնդիրը լուծելու անսպասելի լուծում են գտել . պարզվում է, որ սովորական ալյուրի որդերը, որոնք որպես սնունդ վաճառվում են չինական ռեստորաններում, կարողանում են մասնամբ մարսել այդ պոլիմերները, ասված է հոդվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սա հիրավի հեղափոխական բացահայտում է: Իմ կարծիքով մեզ հաջողվել է հասնել վերջին 10 տարիների ամենալուրջ առաջընթացին բնապահպանության ոլորտում»,- այսպես է իր հայտնագործությունը մեկնաբանել ԱՄՆ Սթերնֆորթի համալսարանի գիտնական Վեյ- Մին Վուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Վուն ու նրա գործընկրները ՝ Չինաստանի համալսարաններից, այս հայտնագործությունն արել են զանազան ամենակեր միջատների թրթուրների հետ անցկացրած փորձի արդյունքներով: Ի զարմանս Վուի ու նրա գործընկերների՝ նրանց հաջողվել է հայտնաբերել այդպիսի միջատների միանգամից երկու տեսակ ՝ սովորական այլուրի որդերը (Tenebrio molitor) ու նրանց հարավային ազգականները ՝ հնդկական ամբարտակային որդերը (Plodia interpunctella).

Այս միջատներիի անսովոր հատկանիշների բացահայտումը, ինչպես բացատրում է Վուն, նոր ճանապարհներ է բացահայտում պլաստիկի ուտիլիզացման համար, որի ոչնչացումը հիմա կարելի է անել թե այդ որդերի օգնությամբ, թե օգտագործելով դրանց աղիներում հայտնաբերված մանրէները, որոնք նպաստում են նման նյութերը մարսելուն: Առաջին տարբերակն ավելի նախընտրելի է, քանի որ այդ թրթուրներով հետագայում կարելի է կերակրել տնային թռչուններին, ձկներին, կամ էլ օգտագործել չինական ռեստորանների էկզոտիկ կերակրատեսակների մեջ, ինչը լրացուցիչ գումարներ կտնտեսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ