News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արգենտինայի Սանտա Ֆե բնակավայրում ամուսինները իրենց տղային կոչել են Լյուցիֆեր, ինչը ֆորմալ առումով արգելված է երկրում, տեղեկացնում է Globovision-ը։

Արգենտինացի համառ ծնողները կարողացել են շրջանցել գործող օրենքը՝ երեխային տալով արգելված անունը։ Չնայած այն հանգամանքին, որ այդ անունը մարդկանց մոտ ասոցացվում է դժոխքի հետ, ամուսնական զույգը կարողացել է իրավաբաններին ապացուցել, որ Լյուցիֆեր լատիներենից թարգմանաբար նշանակում է «լույս սփռող»։ Հենց դա էլ օգնել է նրանց հաղթել, գրում է Informing-ը։

Նշենք, որ Արգենտինայում գործում է օրենք, որն արգելում է ծնողներին իրենց երեխաներին կոչել տարօրինակ անուններով։ Արգելված անունների թվում են Հիտլերը, Ռեմբոն, Բուրգեր Քինգը, Տերմինատորը, Ջեյմս Բոնդը, Բեթմենը եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ