News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձորում դանակահարության պատճառով մահացած 15-ամյա հանդբոլիստի գործով 3 տարով ազատազրկված՝ Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանը պատիժը կրում է բաց ռեժիմով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երեւանի 15-ամյա բնակիչ, դանակահարված Դավիթ Հովակիմյանը, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում հաջորդ օրը ձերբակալվել էր նախկինում դատապարտված Կարեն Կունգուրցեւը՝ «Քուրդ» մականունով: Նրան մեղադրվում էր Հովակիմյանի սպանության մեջ: Ամիսներ անց, սակայն, Կունգուրցեւի մեղադրանքը փոփոխվել էր, քանի որ սույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին: Ըստ մեղադրանքի՝ վերջինս իր մասնագիտական պարտականությունները կատարել էր ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ