News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուղեղի զարգացման համար համակարգչային խաղերից ամենաօգտակարը կրակոցներն ու կամարաշարքերն են, այլ ոչ թե գլուխկոտրուկները եւ  հնարամտությունը ստուգող խաղերը։ Նման կարծիք են հայտնել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են գեյմերների ուղեղի գործունեությունը։ Հետազոտության արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ հենց պարզունակ խաղային գործընթացով խաղերն են զարգացնում ուղեղը։

Գիտնականներից Շոն Գրինը կարծում է, որ ժամանակակից համակարգչային խաղերը վերաձեւավորվել են բարդ ֆենոմենի, որոնք մարդու վարքագծում դրական փոփոխություններին նպաստող բարդ զարգացումներ են պարունակում, գրում է Informing-ը։
Գիտնականները կարծում են, որ համակարգչային խաղերը տարբեր կերպ են ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Այսպես, կրակոցներն ավելի պակաս արդյունավետ չեն մտավոր ունակությունների զարգացման համար, քան այդ նպատակով հատուկ մշակած խաղերը։ Օրինակ՝ կրակոցները զարգացնում են ուշադրությունը, տեսողությունը եւ երեւակայությունը։ Ինչ վերաբերում է խաղաքարտերով խաղերին, դրանք ուղեղի աշխատանքի վրա դրական ազդեցություն չեն ունենում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ