News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի դատական դեպարտամենտի կազմում ստեղծվել է ՄԻԵԴ վճիռների վերլուծության բաժինը, որը որը պետք է աջակցություն ցուցաբերի ՀՀ վճռաբեկ դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մեկնաբանության հարցում: Այս մասին նշվել է սեպտեմբերի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եւ ԵԽ Մարդու իրավունքների քաղաքականության եւ համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի հանդիպման ժամանակ:

Կարեւորելով Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցությունը՝ Արման Մկրտումյանը եւ Միխայիլ Լոբովը քննարկել են «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները եւ ապագա ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունները:

Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս բաժնի բարեհաջող գործունեության դեպքում հնարավորություն կստեղծվի ներպետական մակարդակում ապահովել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը եւ նվազեցնել հետագայում ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների թիվը:

Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում «Դատալեքս» համակարգի որոնողական կարողությունների բարելավման, մասնավորապես՝ վճռաբեկ դատարանի որոշումների որոնման համակարգի կատարելագործման ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ