News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թայվանական XYZ ընկերությունը մթերային 3D տպիչ է ստեղծել, որը կարող է  ուտեստի բաղադրիչներ տպել, որոնք այնուհետեւ կեփվեն ջեռոցում։ Սարքը ներկայումս ի վիճակի է տպել այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են պիցցան, թխվածքաբլիթը եւ շոկոլադային տորթի զարդարանքները, եւ վերոհիշյալ  ցուցակը աճում է։ Այսպես՝ պիցցան տպվում է ավանդական բաղադրիչների երեք շերտից, որոնք են  խմորը, տոմատային սոուսը  եւ պանրային սոուսը։

Տպիչը հնարավորություն է տալիս ծրագրավորված ուտեստներ պատրաստել կամ էլ  տպագրության համար սեփական ֆայլերը ներբեռնել։ Սարքը նաեւ խոհարարների համար նախատեսված սենսորային էկրան ունի, որի միջոցով կարելի է հրահանգներ տալ։ Տպիչը կարող է տպագրական բաղադրիչների մինչեւ երեք քարթրիջ ներառել, որոնք հետո շերտերով փռվում են  մագաղաթանման թղթի շերտերի վրա, ինչից հետո կարող են հանվել եւ եփվել ջեռոցում, փոխանցում է Kedem-ը։

Չնայած կարող են տարիներ անցնել, մինչեւ այդ տպիչները բավականաչափ մատչելի դառնան յուրաքանչյուր խոհանոցում տեղ գտնելու համար, այնուամենայնիվ վերոհիշյալ տեխնոլոգիան կոչված է  մոտ ապագայում մատչելի դառնալու Ասիայում։ Ակնկալվում է, որ XYZ-ի 3D տպիչը կօգտագործվի մեծ ծավալի արտադրանք տվող փռերում, մինչեւ խոհարարության սիրահարների տներում հայտնվելը։ Ներկայումս տպիչն ընդամենը հայեցակարգ է, բայց կանխատեսումների համաձայն այն կարժենա մոտ 2035 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ